• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը ֆրանկոֆոն դեսպանությունների, պատվիրակությունների և կառույցների խմբի 92-րդ հանդիպմանը

30 նոյեմբերի, 2021
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը ֆրանկոֆոն դեսպանությունների, պատվիրակությունների և կառույցների խմբի 92-րդ հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 30-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) մասնակցեց Վիետնամում՝ ֆրանկոֆոն դեսպանությունների, պատվիրակությունների և կառույցների խմբի (Groupe des ambassades, délégation et institutions francophones au Vietnam - GADIF) 92-րդ հանդիպմանը, որը կազմակերպված էր GADIF-ի ներկայիս նախագահող երկրի՝ Բելգիայի դեսպանության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ներկայացուցչության կողմից:

Հանդիպմանը բացման խոսքերով հանդես եկան Բելգիայի դեսպան, GADIF նախագահ Պոլ Յանսենը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցիչ Շեկու ՈՒսսումանը:

Օրակարգի շրջանակներում մասնակիցները հաստատեցին նախորդ՝ 91-րդ հանդիպման զեկույցը, քննարկեցին ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում ընդունվելիք՝ ՄԱԿ-ի և ՖՄԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը, ԵՄ-ի և Աֆրիկյան, Կարիբյան ու Խաղաղօվկիանոսյան երկրների միջև հաագործակցության համաձայնագիրը և մի շարք այլ փաստաթղթեր:

Մասնակիցների կողմից հավանության արժանացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցչության՝ Վիետնամի դիվանագիտական ակադեմիայում Ֆրանկոֆոնիայի սրահի հիմնման առաջարկությունը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Մարոկկոյի դեսպանները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցիչը, ինչպես նաև Վիետնամում հավատարմագրված այլ ֆրանկոֆոն երկրների հավատարմատարներ ու դիվանագետներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: